Իրանն ու Նիկարագուան ընդլայնում են քաղաքական համագործակցությունը

Armenian Radio 0 views
Իրանի և Նիկարագուայի ԱԳ նախարարներ Ամիր Աբդոլլահյանը և Դենիս Մոնկադան համագործակցության և քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Նիկարագուայի ԱԳՆ-ում կայացած արարողության ժամանակ, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի արտաքին քաղաքականության դոկտրինն է»։
Նա հավելել է, որ ավելի վաղ, երկու երկրներրի միջև ստորագրվել էր համագործակցության փաստաթուղթ:
Նիկարագուայի արտաքին գործերի նախարար Դենիս Մոնկադան  ասել է. «Նիկարագուայի և Իրանի միջև հարաբերությունները բարելավելու համար դրական ճանապարհ ենք անցել, իսկ քաղաքական խորհրդակցության ու համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը համագործակցության ամրապնդման ուղիներից մեկն է»։
Նա հավելել է. «Երկու երկրների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, կողմերը  կառուցողական ուղի են սկսում՝ համագործակցության շուրջ աշխատանքային հանդիպումների վերաբերյալ»։ 
Նիկարագուայի նախագահի ավագ օգնական  Լաորե Անո Օրտեգան, Իրանի արտաքին գործերի նախարարի Մանագուա ժամանելուց  հետո, ասել էր. «Որպես Լատինական Ամերիկայի տարածաշրջանի կարևոր դերակատար՝ Նիկարագուան կարող է դառնալ այս տարածաշրջանում իրանական արտադրանքի արտահանող և ցուցադրող երկիր և աշխարհաքաղաքական կարևոր դեր խաղալ»։ 
Նիկարագուայի նախագահի ներդրումների, առևտրի և միջազգային համագործակցության գծով ավագ օգնականը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է. «Իրանի ու Նիկարագուայի ժողովուրդները կռվող ազգեր են, հերոսներ ու եղբայրներ»: 
Վերջին տարիներին Իրանի և Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրների, այդ թվում՝ Նիկարագուայի հարաբերությունները զարգացող ընթացք են ունեցել և ընդլայնվել են քաղաքական, տնտեսական, առևտրային, արդյունաբերական, էներգետիկ, առողջապահական և այլ ոլորտներում։

Add Comments