Իրանում այսօր նշում են շիաների աառաջին իմամի ծննդյան և Հայրերի օրը

Armenian Radio 1 views
Իրանում այսօր նշում են շիաների աառաջին իմամ՝ Ալիի ծննդյան և Հայրերի օրը: Իմամ Ալին պատանեկության տարիքից դաստիարակվել է իսլամի մարգարե Մոհամմադի կողմից:

Ալին առաջինն էր, ով հավատաց իսլամին և համարվում էր մարգարեի գլխավոր օգնականն իսլամի տարածման և քարոզչության ընթացքւոմ:
Այս օրն Իրանում նշում են նաև Հայրերի տոնը:
Նաջաֆում գտնվող իմամ Ալիի սրբավայր-դամբարանը տոնի կապակցությամբ զարդարվել է և երեկ երեկոյան, բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, սրբավայրում անցկացվել են տոնական  ծրագրեր:

Add Comments