Լուսանկարներ- Հալեպի ուժգին երկրաշարժը և Իրանի օգնությունը երկրաշարժից տուժածներին

Armenian Radio 0 views
Սիրիայի հյուսիսում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ավերել է այս շրջանի զգալի մասը։

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի տարբեր շրջանների լուսանկարները  ցույց են տալիս  հսկայական ավերածություններ: Ավերիչ երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը ժամանակավոր  կացարաններ տեղադրելով այս հատվածում երկրաշարժից տուժած մարդկանց համար ապաստան է ստեղծել։

Բացի այդ, Իրանի փրկարարական  ուժերը  Սիրիայի փրկարարական ուժերի կողքին օգնում են Հալեպի տարբեր շրջանների բնակիչներին։

Տաք կերակուր պատրաստելը և կյանքի հիմնական պայմանների ապահովումը, ներառյալ տաք հագուստը և ջեռուցման սարքերը, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հալեպում  երկրաշարժից տուժած մարդկանց այլ ծառայություններից են:

Հալեպում Իրանի բոլոր նյութատեխնիկական և գործառնական օբյեկտները ծառայում են Սիրիայի հյուսիսում երկրաշարժից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:

Միջազգային հանրության պատժամիջոցները Սիրիայի կառավարության դեմ և  միջազգային օգնություն ուղարկելու անհնարինությունը ճգնաժամային են դարձրել Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում երկրաշարժից տուժած մարդկանց վիճակը։

Add Comments