Իրանցիները լայնածավալ մասնակցություն են ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված երթին

Armenian Radio 2 views
Իրանի տարբեր քաղաքների բնակիչները լայնածավալ մասնակցություն են ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձին նվիրված երթին:

Երթը մեկնարկել է Իրանի 38000 գյուղերում և 1400 քաղաքներում, առավոտյան ժամը 9:00-ին (Թեհրանի ժամանակով): Այն լուսաբանում է ներքին և արտասահմանյան լրատվամիջոցների 6 հազար լրագորղ: 
Երթի մասնակիցները կրել են Իրանի դրոշները: Այս տարի իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված միջոցառումների շրջանակում,  Իրանի բոլոր նահանգների կենտրոններում 1357 աշակերտներից բաղկացած երգչախումը կներկայացնի ԻԻՀ հիմնը: 
Թեհրանի երթի ժամանակ ելույթ կունենա ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:
44 տարի առաջ փետրվարի մեկին, ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնին, 15 տարվա աքսորից  հետո, վերադարձավ հայրենիք: Հայրենիքում նա արժանացավ իրանցիների խանդավառ ընդունելությանը: Իմամի՝ Իրան ժամանելուց 10 օր անց, իսլամական հեղափոխությունը հաղթեց:

Add Comments