Իրանը լուսանկարներում-Սամենի քանդակված համալիրը-Համադան

Armenian Radio 3 views
Սամանի ստորգետնյա քանդակված ճարտարապետական ​​համալիրը գտնվում է Իրանի արևմտյան Մալայեր քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ համանուն փոքրիկ քաղաքի բնակելի կառուցվածքի տակ:

Քաղաքի սկզբնական կորիզը ստեղծվել է Արշակունիների ժամանակաշրջանում, սակայն դրանից հետո տարբեր դարաշրջաններում դրան ավելացել են այլ հատվածներ։

Այս ստորգետնյա քաղաքում հայտնաբերվել են 60 մարդու կմախքներ և որոշ խեցեղեն իրեր ու սպասք, կնիքներ, պղնձե ափսեներ՝ արձանագրություններով, մետաղադրամներ և այլն։

Ասում են, որ այս քաղաքը իսլամական ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ապաստարան։

Add Comments