Իրանում նշվել է Ղադրի առաջին գիշերը

Armenian Radio 3 views
Ռամադան սուրբ ամսվա 19-րդ գիշերը Ղադրի առաջին գիշերն է, որն իրանցիները նշել են՝ այցելելով մզկիթներ և այլ կրոնական վայրեր:

Ռամադան սուրբ ամսվա 19-րդ, 21-րդ և 23-րդ գիշերները կոչվում են Ղադրի գիշերներ: Այդ գիշերները մուսուլմաններն անցկացնում են արթուն, աղոթում են և Ղուրան ընթերցում:
Ղադրի գիշերը շատ կարևոր գիշեր է և այդ գիշեր արած ամեն բարի արարք, հավասար է հազար գիշերվա արած բարի գործերին:
Ղադրի գիշերն իրանցիներն այցելում են Մաշհադում գտնվող շիաների ութերորդ իմամ Ռեզայի դամբարան,  Ղոմ քաղաքում գտնվող Ջամքարան մզկիթ, սուրբ Մասումեի դամբարան և այլ կրոնական վայրեր  և կատարում Ղադրի գիշերվա ծեսը:

Add Comments