Ադրբեջանը կրակել է հայ զինծառայողների ուղղությամբ․ նախնական տվյալներով կան զոհեր և վիրավորներ

Armenian Radio 4 views
Ադրբեջանը կրակել է հայ զինծառայողների ուղղությամբ, նախնական տվյալներով կան զոհեր և վիրավորներ:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

Add Comments