Ղոդսի օր. Լոնդոնում իսրայելի դեսպանատան դիմաց կայացել է ակցիա՝ ի պաշտպանություն պաղեստինցիների

Armenian Radio 0 views
Պաղեստինի կողմնակից մի խումբ բրիտանացիներ վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ հավաքվել են Լոնդոնում Իսրայելի դեսպանատան առջև, վանկարկելով կարգախոսներ՝ ի աջակցություն պաղեստինցիների:

Հավաքն անցկացվել է Ղոդսի համաշխարհային օրվա նախօրեին՝ Պաղեստինին աջակցելու և պաղեստինցիների ու Ալ Աղսա մզկիթի նկատմամբ սիոնիստների ոճրագրոծությունները դատապարտելու նպատակով: 
Ցույցի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշները և համերաշխություն հայտնել ճնշված պաղեստինցիներին: 
Հաշվի առնելով Պաղեստինյան օկուպացված տարածքների վերջին զարգացումները և սիոնիստների  հաճախակի հարձակումները Ղոդսի և Ալ-Աղսա մզկիթի վրա՝ այս տարվա Ղոդսի համաշխարհային օրը կրկնակի կարևորություն ունի։

Add Comments