Իրանի ողջ տարածքում կայացել է Ղոդսի համաշխարհային օրվա երթը

Armenian Radio 3 views
Իրանի ողջ տարածքում ապրիլի 14-ին կայացել է Ղոդսի համաշխարհային օրվա երթը: ԻԻՀ հիմնադիրիմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ, ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է Ղոդսի համաշխարհային օրը:

Ղդոսի համաշխարհային օրվա հռչակումից հետո, մուսուլման ժողովուրդները Պաղեստինի հարցը սկսեցին դիտարկել որպես հնարավորություն՝ օգնելու ճնշված ազգերին:

Այսօր առավոտյան ժամը 10:00-ին Իրանի ավելի քան հազար քաղաքներում և գյուղերում մեկնարկել է Ղոդսի միջազգային օրվա երթը: Աշխարհի 80 երկրներում այսօր կանցկացվեն տարբեր միջոցառումներ և հանդիպումներ՝ ի աջակցություն Պաղեստինի ճնշված ժողովրդի և    Երուսաղեմի ազատագրման նպատակի իրականացման:

Թեհրանում երթը մեկնարկել է 10 տարբեր շրջաններից և ավարտվելու է Թեհրանի համալսարանի մոտ: Երթի գլխավոր բանախոսն է  Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Ղոդսի համաշխարհային օրվա երթն ավանդաբար ավարտվում է վերջնական բանաձևի ընթերցմամբ և ուրբաթօրյա աղոթքով:

Add Comments