Աֆրիկյան երկրներում երթեր են անցկացվել Ղոդսի համաշխարհային օրվա առիթով

Armenian Radio 0 views
Աֆրիկայի տարբեր երկրներում Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված երթեր են անցկացվել ժողովրդի տարբեր խավերի մասնակցությամբ:

Աֆրիկյան տարբեր երկրներում, այդ թվում՝ Նիգերիայում, Քենիայում, Հարավային Աֆրիկայում, Նիգերում, Գանայում և Սուդանում մուսուլման ժողովուրդները և Պաղեստինի հովանավորները  լայն մասնակցություն բերելով  Ռամազան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը, Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված  երթին, իրենց ձեռքում պահել էին Ղոդս ստորաբաժանման նահատակ  հրամանատար՝ գեներալ Ղասեմ  Սոլեյմանիի,ԻԻՀ հիմնադիր  լուսահոգի Իմամ Խոմեյնիի լուսանկարները: 

Երթերի մասնակիցները պաղեստինցիներին սատարելու կարգախոսներ են վանկարկել՝ միաժամանակ համերաշխություն հայտնելով պաղեստինցիներին։

Նրանք նաև այրել են Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի դրոշները՝ ի նշան բողոքի՝ պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի  հանցագործությունների, ինչպես նաև  Ղոդսի  և Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակման դեմ։

Add Comments