Սուդանում հեղաշրջման փորձ է կատարվել

Armenian Radio 0 views
Սուդանի մասին հրապարակված լուրերը վկայում են աֆրիկյան այս երկրում պետական ​​հեղաշրջման փորձ կատարվելու մասին։

Շաբաթ օրը լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումում զինված հակամարտություն է տեղի ունեցել բանակի հրամանատար և Սուդանի Անցումային ինքնիշխանության խորհրդի ղեկավար Աբդոլ Ֆաթահ ալ-Բորհանի և  արագ արձագանքման ուժերի հրամանատար՝ Համիդատի մականունով՝ Մոհամմեդ Համդան Դեղլուի միջև։

Սուդանի բանակի աղբյուրը հայտնել է, որ  արագ արձագանքման ուժերը փորձում են վերահսկողության տակ առնել գլխավոր հրամանատարության շտաբը, և զինված ուժերը պայքարում են նրանց դեմ դա կանխելու նպատակով: 

Սուդանի բանակը հայտարարել է,-«Արագ աջակցության» աշխարհազորայինների հսկողության տակ չի գտնվում  ոչ մի օդանավակայան, այդ թվում՝ Մարվի օդանավակայանը, և ներկայացված պնդումները հոգեբանական պատերազմի շրջանակում են կատարվում»:

Ըստ բանակի հայտարարության՝ զինված ուժերը վերահսկում են երկրի բոլոր հենակետերն ու օդանավակայանները և շարունակում են պաշտպանել ու կատարել իրենց օրինական և ազգային պարտականությունները։

Սուդանի բանակն ընդգծել է. -«Արագ աջակցման ուժերը փախել են իրենց շտաբից և իրենց ռազմական տեխնիկան թողել փողոցներում»:

Add Comments