Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված արարողություն՝ Երևանի Կապույտ մզկիթում

Armenian Radio 0 views
Երևանի Կապույտ մզկիթում Հայաստանաբնակ իրանցիների և պաղեստինյան դատի կողմնակիցների ներկայությամբ տեղի ունեցավ Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված արարողություն։

Այս արարողության մասնակիցները երեկ, Ղոդսի համաշխարհային օրը, միասնաբար աշխարհի մուսուլմանների հետ, հայտարարեցին իրենց զորակցությունն ու աջակցությունը ճնշված պաղեստինյան ժողովրդին, ինչպես նաև դատապարտեցին օկուպանտ սիոնիստների հանցավոր գործողությունները պաղեստինցիների նկատմամբ։

Երեւանաբնակ իրանցիները Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված արարողության ժամանակ դատապարտել են իսրայելցիների  հարձակումը Ալ-Աղսա մզկիթի վրա։ Երևանում Իրանի դեսպանը, որպես արարողության բանախոսներից մեկը, իր ելույթում անդրադառնալով  Պաղեստինի ճշնված ժողովրդի դեմ բռնազավթիչների որոշ հանցագործություններին, ասել է,-«Դիմադրության մարտիկների պաշտպանական հզորության ձեռքբերումը վախեցրել է  սիոնիստ օկուպանտներին»:

Add Comments