Հնդկաստանում ուղիղ եթերի ժամանակ սպանել են նախկին պատգամավորին ու նրա եղբորը

Armenian Radio 10 views
Որպես լրագրող ներկայացած զինված անձինք, ուղիղ եթերի ժամանակ սպանել են Հնդկաստանի նախկին պատգամավորներից մեկին ու նրա եղբորը:

AFP-ի հաղորդմամբ՝ ոստիկանության պաշտոնյա Պրաշանթ Կուման ասել է. «Նախնական տեղեկություններով, որպես լրագրող ներկայացած երեք հոգի մոտեցել են պատգամավորին ու նրա եղբորը և կրակ բացել նրանց ուղղությամբ։ Հարձակվողները ձերբակալվել և հարցաքննվել են»։
Հարձակումը տեղի է ունեցել 61-ամյա Աթիք Ահմեդին և նրա եղբորը ձեռնաշղթաներով հիվանդանոց  տեղափոխելու ժամանակ: Նախկին պատգամավորը մեղադրվում էր մարդ առևանգելու մեջ և բանտում էր 2019թ թվականից:  
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պրայագրաջ քաղաքում։ Տեսանյութում երևում է, որ հարձակումից հետո հարձակվողները վանկարկում են հինդուական կարգախոսներ։
Ահմադը և նրա եղբայրը մուսուլման էին, սակայն ոստիկանությունը տեղեկություն չի հրապարակել այն մասին, թե արդյո՞ք հարձակումն իրականացվել է կրոնական դրդապատճառներով:

Add Comments