Բուլղարացիները պահանջում են փակել այդ երկրում ՆԱՏՕ-ի բազաները

Armenian Radio 0 views
Բուլղարիայի տարբեր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Սոֆիայի հազարավոր բնակիչներ բողոքի ցույցեր են անցկացրել պատերազմի և ՆԱՏՕ-ի պատերազմներին իրենց երկրի ցանկացած ձևաչափով մասնակցության դեմ, հնչեցնելով «Բուլղարիա՝ խաղաղության գոտի» կարգախոսը։

Ցուցարարները պահանջել են փակել այդ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի բազաները: 
ՆԱՏՕ-ն Բուլղարիայում ունի 4 ռազմակայան, որոնք հիմնականում գտնվում են ԱՄՆ բանակի տրամադրության տակ։

Add Comments