ԻԻՀ առաջնորդ.Աշխատավորական համայնքը թշնամիներին և չարակամներին չարաշահելու առիթ չի տվել

Armenian Radio 0 views
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը աշխատավորների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.-«Աշխատավորական համայնքը թշնամիներին և չարակամներին չարաշահելու առիթ չի տվել»:

Այաթոլլահ Խամենեին  այսօր  ավելի քան հազար աշխատավորների, աշխատավորական կազմակերպությունների անդամների և կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է.-«Բողոքի ակցիաների ընթացքում աշխատավորական համայնքը թշնամու հետ սահմանը զատելով և համակարգի հետ իր համագործակցությունն ընդգծելով, թշնամիներին թույլ չի տվել չարաշահել բողոքի ակցիները և հանրահավաքները»:

Գերագույն առաջնորդի գրասենյակի լրատվական կայքի հաղորդմամբ՝ մեծարգո առաջնորդը նշելով,որ  ներքին կոռումպացվածի դեմ պայքարի համարձակություն չունենալը խլում է թշնամու զոռբայությունների դեմ պայքարելու խիզախությունը, հավելել է.-«Եթե երկրի որևէ պատասխանատու  առևտրի կամ բանկային վարկերը չարաշահողների հետ առերեսվելու և  բանկային խոշոր պարտապաններին դիմակայելու համարձակություն չունի, ապա չի համարձակվի դիմակայել ԱՄՆ-ի  նման բռնակալ կառավարության պահանջներին»։

Այաթոլլահ Խամենեին արտադրությունն անվանելով երկրի ողնաշարը,  իսկ աշխատողներին՝ արտադրության ողնաշարը, ասել է,- «Այս տարվա կարգախոսի կարևոր մասը, այսինքն արտադրության աճը վերաբերում է աշխատավորներին, և աշխատավորներն իրենց պարտականությունները կատարելու համար, պետք է աշխատանքի անցնեն ամենայն վստահության և ջերմ սրտով:

Նա աշխատավորական համայնքի 14 հազար նահատակներին անվանեց 14 հազար պատվո դրոշ՝ աշխատավորների ձեռքին և  անդրադառնալով հեղափոխության և համակարգի նկատմամբ աշխատավորների հավատարմությանը,  հավելեց. -«Համակարգին աշխատավորների հավատարմության ամենակարևոր նշանը նրանց խելացի պահվածքն է այս տասնամյակների ընթացքում, այսինքն՝ հեղափոխության սկզբում արհեստանոցները փակելու միջոցով համակարգը թուլացնելուն ուղղված խմբավորումների ջանքերը աշխատավորների կողմից ձախողման մատնելը և  աշխատավորներին համակարգի դեմ հանելու արտաքին չարակամների քարոզչության դիմաց աշխատավորների խելամտորեն դիմադրությունը»: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն աշխատավորների  զգոնությունն ու անխոցելիությունը դրսի սադրանքների նկատմամբ անվանելով «Աշխատավորական համայնքի մեծ ջիհադ»,  ընդգծել է,-«Առ այսօր չեն կարողացել, սրանից հետո էլ չեն կարող աշխատավորական համայնքին համակարգի դեմ կանգնեցնել»։

Այաթոլլահ Խամենեին տեղին համարելով  աշխատանքային միջավայրում որոշ բողոքի ակցիաներն ասաց. -«Այս բողոքի ակցիաները իրականում օգնում են իշխանությանն ու համակարգին և իրազեկում են նրանց, և այս դեպքերում, որտեղ  հետամուտ են եղել այնպիսի պատասխանատու կառույցներ,ինչպիսին դատական ​​իշխանությունն է, տեսել են,որ աշխատավորներն իրավացի են»։

Add Comments