Ռայիսի. Ամերիկացիների ներկայությունը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը

Armenian Radio 1 views
Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին անդրադառնալով տարածաշրջանում ամերիկյան զորքերի ներկայությանը, ընդգծել է. «Ամերիկացիների ներկայությունը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը»։

Իրանի նախագահը հավելել է. «Իրանի և Իրաքի երկու երկրների հարաբերությունները նման չեն այլ երկրների, այլ առանձնահատուկ ու ռազմավարական են։ Առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը ավելի քան 10 միլիարդ դոլար է, բայց այն կարող է բարձրանալ ավելի բարձր մակարդակի։ Երկու երկրների կամքը այս մակարդակի  բարելավումն է»։

Հայտարարելով, որ երկու երկրների հարաբերությունները ենթակառուցվածքների, ջրի, էլեկտրաէներգիայի և էներգետիկայի ոլորտում պետք է շարունակվեն, որպեսզի առկա կարիքները լիովին բավարարվեն, Ռայիսին ընդգծել է. «Երկու երկրների անվտանգության փոխըմբռնումը կայացած է, և Իրաքի ցանկացած մասում ամենափոքր անապահովությունը համարվում է Իրանի անապահովությունը: Մեզ համար կարևոր է Իրաքի և նրա սահմանների անվտանգությունը, և երկու երկրների անվտանգության ըմբռնումը ոչ միայն օգնում է երկու երկրների, այլև տարածաշրջանի անվտանգությանը»։

Իրանի նախագահը հավելել է. «Իրանի և Իրաքի միջև անվտանգության փոխըմբռնում  գոյություն ունի, և Իրաքի ցանկացած հատվածում ամենափոքր անապահովությունը համարվում է Իրանի անապահովությունը»:

Նա շեշտել է. «Որքանով որ մենք օգտակար ենք համարում տարածաշրջանի երկրների համագործակցությունը, այնքանով էլ օգտակար չենք համարում օտարերկրացիների  ներկայությունը տարածաշրջանում, իսկ ամերիկացիների ներկայությունը խոչընդոտ ենք համարում տարածաշրջանի անվտանգության համար։ Իրաքի և տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի վրա, բայց ԱՄՆ-ն ​​փնտրում է իր շահերը, այլ ոչ թե Իրանի, Իրաքի և տարածաշրջանի երկրների ժողովրդի շահերը: Իրանի և Իրաքի միջև լավ հարաբերությունները միանշանակ կհանցեցվեն տարածաշրջանային և միջազգային համագործակցության:

Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը նույնպես այս հանդիպմանը հայտարարեց. «Մեր և Իրանի հարաբերությունները կայուն են և անփոփոխ»։

Իրաքի նախագահը նշեց. «Բաղդադը երբեք չի մոռանա ԻԻՀ օգնությունը։ Իրանը մեզ օգնեց, երբ մենք ճնշման տակ էինք գտնվում և բացեց իր սահմաններն ու դռներն՝ Իրաքի բոլոր  քաղաքացիների համար»:

Add Comments