Իրանը լուսանկարներում- Թեհրանում կատարվել է Սաադիի արձանի բացումը

Armenian Radio 0 views
ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի ներկայությամբ, Թեհրանում կայացել է իրանցի հայտնի բանաստեղծ Սաադիի 7,2 մետրանոց բրոնզե արձանի բացումը։ Այն ամենամեծ բրոնզե արձանն է մայրաքաղաքում:

Թեհրանում Ֆիրդուսու արձանի տեղադրումից  շուրջ 64 տարի անց, Սաադիի բրոնզե արձանը իրանցի երկրորդ բանաստեղծի  արձանն է, որը տեղադրվել է մայրաքաղաքում: 

Արձանի հեղինակ, նկարիչ և քանդակագործ Դեհղան Մոհամադին ասում է. «Արձանի վկայականը Սաադիի հայտնի տողերն են, գրված պարսկերենով և անգլերենով՝ «Մարդկությունն ընդհանուր օրգանիզմ է: Երբ կյանքը հարվածում է  այդ օրգանիզմի հատվածներից մեկին, ցավում են նաև մյուսները»: 

Add Comments