ԻԻՀ բանակի ցամաքային զորքերը նշանակալի դեր են խաղում տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման գործում

Armenian Radio 1 views
ԻԻՀ-ում ներկա օտարերկրյա ռազմական կցորդների ասոցիացիայի ղեկավարն ասաց. «ԻԻՀ բանակի ցամաքային ուժերը տաղանդավոր անձնակազմի և ժամանակակից պաշտպանական տեխնիկայի առկայությամբ միշտ կարողացել են հաղթահարել սպառնալիքները և ապահովել կայունությունն ու անվտանգությունը Իրանի դաշնակից երկրների համար»։

Գնդապետ Նիլսոն Վիանա Գրամոսան՝ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Բրիգադային գեներալ Հեյդարիի հետ հանդիպմանը որը ներկա էին Թեհրանում դաշնակից 35 երկրների ռազմական և պաշտպանական պաշտոնյաները, ընդգծելով ցամաքային ուժերի դերը երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ասաց. «Ցանկացած երկրի ցամաքային ուժը այդ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության առաջնագծում է, և սպառնալիքներին հնարավոր է դիմակայել միայն նրա հզոր ներկայությամբ»։

Անդրադառնալով ժամանակակից սարքավորումների արտադրության և օգտագործման հարցում Իրանի ինքնաբավությանը,  գնդապետ Նիլսոն Վիանա Գրամոսան ասաց. «Հաշվի առնելով Իրանի բարդ պայմանները և աշխարհի քարտեզում իր հատուկ դիրքը,  տեղական արտադրության սարքավորումների օգտագործումը նրան անկախացրել է համաշխարհային  իմպերիալիզմից և տարածաշրջանը դարձրել է կայուն և   խաղաղ միջավայր»:

Add Comments