Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակում է իրականացրել ռուսական նավթավերամշակման գործարանի վրա

Armenian Radio 2 views
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման մասին, ինչի հետևանքով գործարանում հրդեհ է բռնկվել:

 

Հաղորվում է, որ հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը: 
Կրասնոդարի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը Sputnik-ին հայտնել է, որ գործարանում բռնկված հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի հարվածը։
Նա նշել է, որ բռնկված տանկերում  եղել է 4,5 հազար խմ դիզելային վառելիք։

Add Comments