Իրանն արտաքսել է Ադրբեջանի 4 դիվանագետի

Armenian Radio 0 views
Իրանն անցանկալի անձ է հայտարարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրզիում Բաքվի գլխավոր հյուպատոսարանի 4 դիվանագետների և նրանց վտարել երկրից:

 

Հարկ է  նշել, որ ավելի վաղ, Թեհրանի և Բաքվի միջև լարվածության ֆոնին,  Ադրբեջանն անցանկալի անձ էր հայտարարել և արտաքսել Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակցի։

Երկու երկրների հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Բաքուն, անտեսելով Սիոնիստական ռեժիմի դավադրությունները, բարելավեց իր հարաբերությունները Թել Ավիվի հետ և հակաիրանական դիրքորոշում որդեգրեց:

Add Comments