«Դու իմ թագավորը չես». բողոքի ցույցեր Բրիտանիայում՝ ընդդեմ Չարլզ 3-րդի թագադրմանան

Armenian Radio 0 views
Sputnik լրատվական գործակալության  փոխանցմամբ՝ այսօր Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Չարլզ 3-րդի թագադրման արարողությանը զուգահեռ, հազարավոր ցուցարարներ ու միապետության հակառակորդներ բողոքի ցույցեր են անցկացրել այն պաշտոնական ճանապարհին,որով անցնելու էր նրա շքախումբը և Թրաֆալգարի հրապարակում։

Հաղոոդման համաձայն՝ ոստիկանությունն արդեն սկսել է ձերբակալել հակառոյալիստներին, ովքեր պաստառներով դուրս են եկել Չարլզ 3-րդի դեմ։

Այս թագադրությունը Բրիտանիայի պատմության մեջ անվտանգության առումով ամենամեծ թագադրությունն  է: 11,500 ոստիկան պահպանում է կարգուկանոնը, արարողությանը մասնակցել է նաև 10,000 զինվոր, իսկ մերձակա տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել։

Բրիտանիայի ոստիկանությունը  հայտնել է այդ երկրի  թագավոր Չարլզ 3-րդի  թագադրման արարողության նախօրեին   միապետության մի շարք հակառակորդների ձերբակալության մասին ։

Sky News հեռուստաալիքը  Բրիտանիայի թագավոր Չառլզ 3-րդի թագադրման միջոցառումների ծախսերը գնահատել է 250  մլն ֆունտ սթեռլինգ (314 մլն դոլար): 

«Եվրոպացի  հանրապետականներ» շարժման հրապարակած պատկերները ցույց են տալիս, որ ոստիկանությունը ձերբակալել է մի շարք անդամների, այդ թվում՝ «Հանրապետություն» խմբի ղեկավար Գրեհեմ Սմիթին և հավաքել է մի շարք ցուցապաստառներ՝ «Դու ին թագավորը չես» կարգախոսով։ 

Հրապարակված տեսանյութերից մեկում, ի պատասխան ներկաներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ չեն հանդուրժում բողոքի ակցիաները մի երկրում, որը հավակնում է ժողովրդավարության, ոստիկանն  ասել է, որ «նրանք ձերբակալված են» և այլ բացատրություն չի տվել:

Բրիտանիայի հանրապետական ​​խմբի ղեկավար Գրեհեմ Սմիթը Չարլզի թագադրումն անվանել է թանկարժեք մնջախաղ և ապտակ միլիոնավոր մարդկանց, ովքեր պայքարում են կենսապահովման ճգնաժամի դեմ:

Նշենք, որ վերջերս հավաստի  փաստաթղթեր են հրապարակվել Բրիտանիայի թագավորական ընտանիքի բոլոր տեսակի բարոյական ու ֆինանսական կոռուպցիաների մասին, ինչը զայրացրել է այս երկրի բնակիչներին։

Add Comments