Լարվածություն Թուրքիայի նախընտրական հանրահավաքում. Ստամբուլի քաղաքապետը քարկոծման է ենթարկվել

Armenian Radio 1 views
Էրզրումում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, երբ ելույթ է ունեցել «Ժողովորդահանրապետական» կուսակցության անդամ,  Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, անհայտ անձիք սկսել են քարերով հարվածել քաղաքապետին:

 

Այն դեպքում,երբ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել է ևս վեց օր, և այս երկրում մրցակցությունը շատ թեժ է, Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներն ականատես են լինում նախընտրական հանրահավաքների։

Ըստ Zaman կայքի՝ Իմամօղլուն, ով համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի խիստ հակառակորդը, այս դեպքից հետո ստիպված է եղել հեռանալ ասպարեզից:

Ժամեր անց Իմամօղլուն հավելել է, որ 10-ից 15 մարդ քարեր են նետել իր վրա՝ հավելելով, որ այս միջադեպի հեղինակները Էրզրումից չեն։

Թուրքիայի նախագահական ընտրություններին մրցակցելու են չորս թեկնածու, սակայն հիմնական մրցակցությունը լինելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ։

Add Comments