Թեհրանում մեկնարկել է Նորարարության և տեխնոլոգիաների 12-րդ միջազգային ցուցահանդեսը

Armenian Radio 0 views
Թեհրանի արևելքում գտնվող Փարդիս տեխնոլոգիական պարկում,Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռուհոլլահ Դեհղանի Ֆիրուզաբադիի ներկայությամբ մեկնարկել է   Նորարարության և տեխնոլոգիաների 12-րդ միջազգային ցուցահանդեսը (INOTEX -2023): 

Այս գրավիչ ցուցահանդեսին ներկա են ավելի քան 400 նորարարական և տեխնոլոգիական ընկերություններ, բիզնես ոլորտի ավելի քան 70 հազար ակտիվ գործարարներ, 150 ներդրողներ: Նախատեսված են 20 միջոցառումներ։
Այս ցուցահանդեսը նոր ընկերությունների և ստարտափների սեփականատերերի համար կապիտալ ներգրավելու և ներդրողների հետ բանակցելու հատուկ հնարավորություն է։

Այս միջոցառման ընթացքում ներկայացվում են նորագույն տեխնոլոգիական արտադրանքներն ու ծառայությունները: Կարևոր  միջոցառումներից է  ազգային անօդաչու թռչող  սարքի ներկայացումը:  Անօդաչու թռչող սարքերի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներկայացման այս ամենամյա միջոցառումն անցկացվում է INOTEX միջազգային ցուցահանդեսի հետ միաժամանակ  Փարդիս տեխնոլոգիական պարկում: 

Add Comments