Ամիր Աբդոլլահյան. Մոսկովյան հանդիպումը հզոր ուղերձ ունի կայուն խաղաղության ու անվտանգության իրականացման համար

Armenian Radio 0 views
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսկվայում կայացած ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման ժամանակ դիմելով Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարներին ասել է. -«Սիրիան և Թուրքիան կարող են թիկունքում թողնելով  անցյալը  և, նայելով  դեպի ապագա, լուծել իրենց երկկողմ խնդիրները երկխոսության և բարիդրացիության վրա հիմնված համագործակցության խորացման միջոցով։

Այսօր Մոսկվայի հյուրընկալությամբ մեկնարկել է Սիրիայի հարցով  քառակողմ հանդիպումը՝  Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ: 

Իրանի ԱԳ նախարարը հավելել է. -«Ռազմական քայլին դիմելը ոչ միայն չի նպաստում խնդիրների լուծմանը, այլև մարդկային և նյութական կորուստներ պատճառելուց բացի, ավելի է բարդացնում առկա վեճերը։

Ամիր Աբդոլլահյանը  հստակեցրել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը  իր պատրաստակամությունն է հայտնում այս գործընթացին աջակցելու և ձեռք բերված պայմանավորվածությունների ու կայացած որոշումների իրականացմանը նպաստելու համար և ընդգծում է,որ  օգտագործելու է իր բոլոր հնարավորություններն այս ոլորտում»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է.-«Սիրիայի բանակի ստեղակայումը  սահմաններին և հարևանների հետ անվտանգության համատեղ ապահովումը կարող է  փարատել  Անկարայի և մյուս հարևան երկրների անվտանգության  հետ կապված մտահոգությունները և կանխել ահաբեկիչների և անջատողականների գործունեությունը։

Add Comments