Պաղեստինցիները Գազայի փողոցներում հաղթանակ են տոնել

Armenian Radio 0 views
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Պաղեստինի Դիմադրության ուժերի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի մասին համաձայնագրի հայտարարումից հետո, Գազայի ժողովուրդը դուրս է եկել փողոց և տոնել հաղթանակը։ Շաբաթ օրը ժամը 22:00-ին լրատվամիջոցները հայտարարեցին Եգիպտոսի միջնորդությամբ Պաղեստինի Դիմադրության ուժերի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի համաձայնագրի իրագործման մեկնարկի մասին: 

Համաձայնագրի ստորագրումից րոպեներ առաջ Դիմադրությունը հրթիռակոծել էր Թել Ավիվն ու Գազայի հատվածի սիոնիստական բնակավայրերը։
Գազայի Ջաբալիա ճամբարի բնակիչները  դուրս են եկել փողոցներ՝ տոնելու հաղթանակը:
Լիբանանի հյուսիսում գտնվող Նահր ալ-Բարեդ փախստականների ճամբարում բնակվող պաղեստինցիները նույնպես հրադադարի մասին հայտարարությունից հետո դուրս են եկել փողոց և տոնել Գազայում դիմադրության հաղթանակը։
Անցյալ երեքշաբթի օրվանից սկսած իսրայելական կործանիչները հթրիռակոծում էին Գազան:  Ի պատասխան այս հարձակումների՝ պաղեստինյան Դիմադրության խմբերը հրթիռակոծել են  Թել Ավիվը և գրավյալ տարածքներում գտնվող սիոնիստական այլ քաղաքներ։

Add Comments