Հակասիոնիստական ​​ցույցեր Լոնդոնում՝ Նակբայի օրվա կապակցությամբ

Armenian Radio 1 views
Հարյուրավոր բրիտանացիներ Լոնդոնի կենտրոնական փողոցներում ցույցեր են անցկացրել Պաղեստինի օկուպացիայի 75-րդ տարելիցի նախօրեին, որը հայտնի է որպես Նակբայի օր։

1948 թվականի մայիսի 15-ը պաղեստինցիների «Նակբայի(Աղետի) օրն» է և սիոնիստների կողմից պաղեստինցիների բռնի արտագաղթի խորհրդանիշը։

Բրիտանացիների տարբեր խավերից հարյուրավոր մարդիկ այսօր բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնի կենտրոնական փողոցներում՝ Պաղեստինի օկուպացիայի 75-րդ տարելիցին ընդառաջ, որը հայտնի է որպես «Նակբայի» օր։

Այս ցույցի ընթացքում ցուցարարները կարգախոսներ վանկարկելով հայտարարեցին իրենց զորակցությունը սրբազան Ղոդսի նկատմամբ և դատապարտեցին Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները։

Լոնդոնի կենտրոնում «BBC»-ի շենքի դիմաց հավաքվելուց հետո ցուցարարները վանկարկելով «Մահ Իսրայելին, ամոթ քեզ Իսրայել և կեցցե՛ Պաղեստին» շարժվել են դեպի Բրիտանիայի վարչապետի գրասենյակ։

Եվրամիությունը և արևմտյան երկրները  անգամ Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ սիոնիստների  դաժան հարձակումների սաստկացումից հետո, չեն դատապարտում Ղոդսը օկուպացրած ռեժիմի հանցագործությունները: 

Add Comments