Մեկնաբանություն. Նավալնիի ձերբակալությունը և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման խորացումը

Armenian Radio 22 views
Եվրամիությունն ու ԱՄՆ-ը միշտ միջամտելով Ռուսաստանի ներքին գործերին, հատկապես սատարելով ընդդիմությանը, և մարդու իրավունքների պատրվակով, ճնշում են գործադրել Մոսկվայի դեմ: Իսկ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը նոր պատրվակ է դարձել այդ միջամտությունների համար:

Հունվարի 17-ին Մոսկվայի օդանավակայանում ոստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսեյ Նավալնիին, երբ վերջինս Գերմանիայից ժամանել է Մոսկվա: Նա հետախուզման մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 29-ից՝ պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու մասին  արևմտյան և ամերիկյան որոշ պաշտոնյաների միջամտողական պահանջին, նրանց կոչ է արել հարգել միջազգային և Ռուսաստանի օրենսդրությունը:

Ալեքսեյ Նավալնիի գործը դարձել է լարվածության աղբյուր Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում, հատկապես Եվրամիության հետ, իսկ Բրյուսելը արդեն պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի նկատմամբ:

Եվրոպական և Միացյալ Նահանգների կողմից մեծ ուշադրության արժանացած վիճահարույց գործի մեջ պնդում են, որ Նավալնին թունավորվել է 2020-ի օգոստոսին ռուսական գործակալների կողմից, «Նովիչոկ» նյարդային գազի օգտագործմամբ: Սակայն Մոսկվան խստորեն մերժում է այդ մեղադրանքը:

Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին միշտ վայելել է  Եվրամիության և ԱՄՆ-ի լայն աջակցությունը և վերջին տարիներին առանցքային դեր է խաղացել հակակառավարական ցույցերում: Վերջին մի քանի տարիների ընթացքում արևմտյան երկրները բազմիցս պնդում էին, որ Ռուսաստանը խառնվում է այդ երկրների քաղաքական գործընթացներին և իրադարձություններին, հատկապես ընտրություններին: Վաշինգտոնն այդ պատրվակով խիստ պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ: Միևնույն ժամանակ, Արևմուտքն անմիջականորեն և բացահայտորեն խառնվել է Ռուսաստանի ներքին գործերին և խրախուսել ռուս ժողովրդին բողոքի ցույցեր անցկացնել, հատկապես Ռուսաստանում հետընտրական շրջանում:

Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի նպատակն է այդ երկրում անկայունություն ստեղծել, տարածել բողոքի ցույցերը և ի վերջո, Ռուսաստանում Արևմուտքի համար բարենպաստ զարգացումներ ձևավորել: Այս առումով կոնկրետ միջոցառումներից է ընդդիմությանը ֆինանսական օգնության ավելացումը, ընդդիմադիր ԶԼՄ-ներին բազմակողմանի աջակցելը և Ռուսաստանի ներքին իրավիճակի համատեքստում բացասական մթնոլորտի ստեղծումը:

Վաշինգտոնի նպատակն է Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի նման արևմտամետ անձի իշխանության հասնելը: 

Այնուամենայնիվ, ընդդիմության բացահայտ կախվածությունն Արևմուտքից և այս հարցի վերաբերյալ ռուս ժողովրդի տեղեկացվածության պատճառով, նրանք ձախողեցին իրենց նպատակների իրագործման հարցում: Ներկայիս Ալեքսեյ Նավալնիի ձերբակալմամբ, Արևմուտքը ձգտում է ազատել նրան և վերսկսել նրա գործունեությունը Ռուսաստանի կառավարության դեմ, ինչը նոր լարվածության պատճառ է դարձել  Մոսկվա-Արևմուտք հարաբերություններում:

Add Comments