Բայդենը Իրանի միջուկային ծրագրում սահամափակությունների խստաման կողմնակից է

Armenian Radio 34 views
Սպիտակ Տան նոր խոսնակը հայտարարել է, որ Բայդենն Իրանի միջուկային ծրագրում սահամափակությունների խստաման կողմնակիցներից է:

Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո կայացած առաջին մամլո ասուլիսում, Սպիտակ Տան խոսնակ Ջեյն Փսակին ՀԳՀԾ-ի վերաբերյալ ասել է.«Ի սկզբանե նախագահն Իրանի միջուկային ծրագրում սահմանափակությունների խստացման և առկա մտահոգությունները դիվանագիտության ճանապարհով  վերացնելու կողմնակից է եղել»:

Նշելով, որ Բայդենը մտադիր է Իրանի խնդրի վերաբերյալ խոսել ԱՄՆ-ի գործընկերների հետ, Փսակին հավելել է.«Իրանը պետք է վերադառնա միջուկային համաձայնությամբ նախատեսված սահմանափակություններին, որպեսզի կարողանանք այս ոլորտում առաջադիմություններ ունենալ»:

Բայդենի վարչակազմի առաջնահերթություններցի են դաշնային շինություններում ու հանրային վայրերում դիմակ կրելու անհրաժեշտությունը, մուսուլման երկրների քաղաքացիների համար ներգաղթի սահմանափակությունների վերացումը, Փարիզի բնակլիմայական պայմանագրին վերադառնալը և Մեքսիկայի սահմանային պատի կառուցման դադարեցումը:

Add Comments