Սաուդյան Արաբիայի Բարիդա քաղաքում բողոքի ցույցեր են կայացել սաուդյան վարչակազմի դեմ

Armenian Radio 38 views
Սաուդյան Արաբիայի Ալ-Ղասիմ նահանգի Բարիդա քաղաքի մեծ թվով բնակիչներ բողոքի ցույցեր են անցկացրել կորոնավիրուսի պանդեմիայի օրերին սաուդյան վարչակազմի տնտեսական քաղաքականությունների և տիրող տնտեսական իրավիճակի ու գործազրկության դեմ:

«Յունյուզ» կայքի տեղեկացմամբ, ցուցարարները կարգախոսներ վանկարկելով, դատապարտել են կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում հարկերի գանձումը և երկրում աղքատության ու գործազրկության աճը:

Ալ-Ղասիմ նահանգի ոստիկանության մամլո խոսնակ՝ Բադր Ալ-Սահիբանին հայտարարել է, որ ձերբակալվել են մի քանի ցուցարարներ և ներկայացվել են դատախազության:

Նավթի գների անկումը, Եմենի պատերազմի շարունակվելը, կորոնավիրուսի տարածվելը և սաուդյան գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի շռայլություններն ու կոռուպցիան, խիստ նվազեցրել են երկրի արտարժութային եկամուտները և աննախադեպ տնտեսական ճնշում է պարտադրվել ժողովրդին:

 

Add Comments