Եղիսաբեթ թագուհին փորձում է կոծկել իր թոռան և վերջինիս կնոջ հարցազրույցը

Armenian Radio 36 views
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդն արձագնաքելով արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հարցազրույցին, որում թագավորական ընտանիքը մեղադրվել էր ռասիզմի մեջ, հայտարարել է, որ այդ հարցերը պետք է լուծվեն ընտանիքի ներսում:

ԶԼՄ-ները, մեջբերել են Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությունը, որում, հղում անելով Եղիսաբեթ թագուհուն, նշվել է. «Հարցազրույցում արծարծված հարցերը, մասնավորապես՝ ռասիզմի մասին մեղադրանքները, մտահոգիչ են»:

Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոնք անցած տարի որոշում կայացրեցին հեռանալ արքայական ընտանիքից, այդպիսով զրկվելով նաև ժառանգությունից, ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված ծավալուն հարցազրույցում, թագավորական ընտանիքին մեղադրել են ռասզիմի մեջ:

Սասեքիսի դքսուհի Մեգան Մարքլը,  հարցազրույցում, որը դիտել է 12.3 միլիոն մարդ, հայտարարել է, որ արքայական ընտանիքում մթնոլորտն այնքան ճնշող է եղել, որ ինքն անգամ մտածել է ինքնասպանություն գործելու մասին:

Add Comments