Իրանի հարավում անցկացվել է «Նեյ Անբանի» երաժշտական միջազգային փառատոնը

Armenian Radio 30 views
Իրանի հարավային Հորմոզգան նահանգում գտնվող Քիշ կղզին 2021 թվականի մարտի 10-12-ը հյուրընկալել է «Նեյ Անբանի» առաջին միջազգային փառատոնը:

Քիշում անցկացված առաջին միջազգային փառատոնի շրջանակներում, Իրանից, Ֆրանսիայից, Հունգարիայից Խորվաթիայից և Թուրքիայից Նեյ Անբան նվագող 14 խմբեր ներկայաացրել են իրենց երաժշտական արվեստը:

Նեյ Անբանն Իրանի հարավային շրջաններում, այդ թվում Բուշեհրում 200 տարվա  վաղեմություն ունի: 

Քիշ կղզին համարվում է Իրանի հարավային զբոսաշրջության ամենակարևոր ուղղություններից մեկը,  և իրանական այս կղզում անցկացվում են տարբեր միջազգային փառատոներ:

Add Comments