Տեղական համակարգերի կիրառմամբ, կատարելագործվելու են Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի գործառնական կարողությունները

Armenian Radio 37 views
Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ տեղական համակարգերով համալրվելու շնորհիվ, մեծանալու է էլեկտրոնային պատերազմում այդ ուժերի կարողությունը:

Երկուշաբթի օրը, ռազմածովային ուժերը էլեկտրոնային պատերազմի հատուկ սարքավորումներով համալրվելու միջոցառման ժամանակ, ծովակալ գեներալ Ալիռեզա Թանգսիրին ասել է.«Թշնամու ազդանշանները վերահսկելու կարողությամբ տեղական արտադրության այդ համակարգերի կիրառմամբ, կատարելագործվելու են Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի  գործառնական կարողությունները»:

Ծովակալ Թանգսիրին նշել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը համալրվել են Էլեկտրոնային պատերազմի և կիբեր ոլորտում տեղական արտադրության այս սարքավորումներով:

Add Comments