Զարիֆ. Կորոնավիրուսն ու պատժամիջոցները գնում են դեպի անկում

Armenian Radio 26 views
Իրանի ԱԳ նախարարը, «Նոռուզ 1400, բարեկամության Նոռուզ» խորագրով նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսն ու պատժամիջոցները գնում են դեպի անկում:

Երկուշաբթի օրը, Իրանում հավատարմագրված արտասահմանյան դեսպանների մասնակցությամբ կայացած նիստում, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Մի կողմ թողեցինք պատժամիջոցների, անարդարությունների, պատերազմների ու պատավստանյութի պաշարման դարը և մուտք ենք գործում մի դար, որն իր հետ բերելու է բարեկամություն, համագործոկցություն, սեր ու համերաշխություն»:

Նա հավելել է. «Այսօր  Հնդկական ենթացամաքից մինչև Թուրքիա, Իրաք ու Սիրիա, բոլորը Նոռուզը ոչ միայն ճանաչում են, այլ նաև նշում»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է. «Կորոնավիրուսի «ցուրտը, անարդարության, «ցուրտը» պատժամիջոցների «ցուրտն» անկման եզրին են: Այլևս գոյություն չունի ոչ մի գերտերություն: Եվ նրանք, ոմ ռազմական, տնտեսական ու մշակութային գոչյունը խլացրել է  ողջ աշխարհին, ծնկի են իջել կորոնավիրուսի առաջ, որը չի կարելի տեսնել անզեն աչքով»:

Add Comments