Ամիր Աբդոլլահյան. Իրան-Չինաստան համագործակցության փաստաթուղթը ստորագրվեց հեղափոխության առաջնորդի հեռատեսության շնորհիվ

Armenian Radio 36 views
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականը հայտարարել է. «Իրան-Չինաստան համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվեց ԻԻՀ առաջնորդի հեռատեսության արդյունքում»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թվիթերում գրել է. «Գերագույն առաջնորդի իմաստության ու հեռատեսության և երկու երկրների ղեկավարների դրսևորած կամքի շնորհիվ, Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրել են 25 տարվա համագործակցության փաստաթուղթը»:

Նա հավելել է. «Այս բազմաբնույթ ու կարևոր փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում ՝ երկու երկրների նոր դիվանագիտական ​​հարաբերությունների 50-ամյակի կապակցությամբ»:

Add Comments