Իրանի արևմուտքում գտնվող Քարուն-4 աղեղնաձև ամբարտակի և Զագրոսի կաղնու անտառների գեղեցկությունը

Armenian Radio 24 views
Գարնանն Իրանի արևմուտքում գտնվող Զագրոսի կաղնու անտառները կանաչով են պատվում և շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում, որը հմայում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի ու բնասերի:

Չահարմահալ և Բախտիարի լեռնային նահանգը գտնվում է  Զագրոսի  լեռնաշղթայի կենտրոնական հատվածում:

Զագրոսի բարձունքը հիմնականում ծածկված է  կաղնու անտառներով: Այս փարթամ ու խիտ ծառերը գարնանն իրենց գեղեցկությամբ շոյում են յուրաքանչյուր դիտողի աչքերն ու հոգին:

Քարոն -4 աղեղնաձև ամբարտակը և լիճը գտնվում են Խուզեստան նահանգի և Չհարմահալ Բախտիարի նահանգի սահմանին՝Արդալ քաղաքում:

Այս տարածքում կառուցված  աղեղնաձև կամուրջը երթևեկության հնարավորություն է ընձեռել Խուզեստան և Չհարմահալ Բախտիարի նահանգների միջև:

Քարուն -4 աղեղնաձև ամբարտակի շրջակա կանաչապատ  տարածքի բնությունը  գրավում է զբոսաշրջիկներին: Այս տարածքը դարաձել է Չահարմահալ և Բախտիարի նահանգի Արդալ քաղաքի զբոսաշրջային կենտրոններից  մեկը:

Add Comments