Սիրիացիները տոնում են Բաշար Ասադի հաղթանակը

Armenian Radio 69 views
Նախագահական ընտրություններում Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հաղթանակի մասին հայտարարությունցի հետո, երկրի տարբեր քաղաքների բնակիչները դուսր են եկել փողոցներ՝ տոնելու Ասադի հաղթանակը:

Այս մասին հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա Սաբբաղը հայտարարել է. «Բաշար  Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում ՝ հավաքելով ձայների 95,1 տոկոսը»:

Ըստ Սիրիայի խորհրդարանի խոսնակի, նախագահական ընտրություններին մասնակցած 14 միլիոն 239 հազար սիրիացիներից Բաշար  Ասադի օգտին քվեարկել է 13 միլիոն 540 հազար 360 մարդ:

Նա հայտարարել է, որ նախագահական ընտրություններին ամսնակցությունը կազմել է  78 տոկոս:

Սիրիայի նախագահական ընտրություններն անցկացվել են մայսի 26-ին: Ընտրություններին մասնակցում էր երեք թեկնածու: 

Add Comments