Իսրայելական ռեժիմի ներկայացուցիչը կակտուս է նվիրել Ադրբեջանին

Armenian Radio 22 views
Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի ոչ պաշտոնական ներկայացուցիչն Ադրբեջանի ազգային օրվա և «Հանրապետության օրվա» 103-րդ տարեդարձի առիթով, ծաղրական քայլով, այդ երկրի ժողովրդին կակտուս է նվիրել:

 Ադրբեջանին համեմատելով Սիոնիստական ​​բռնազավթիչ ռեժիմի հետ, Ջորջ  Դիքն ասել է. «Ադրբեջանի Հանրապետության 103-ամյակի առթիվ ես ձեզ կակտուս եմ նվեր տալիս, քանի որ Ադրբեջանն ինչպես Իսրայելը, դրսից կոշտ է երևում, սակայն ներսից բարի է:  Մաղթում եմ ձեզ, որ ձեր ազատության և միասնության կրակը միշտ վառ մնա:  Մաղթում եմ, որ դուք միշտ մնաք  աշխարհի ամենահամեղ քաբաբների, մուրաբաների, տոլմայի, թեյերի երկիրը»:

Իսրայելն իր ռազմական տեխնիկայով ղարաբաղյան պատերազմում օգնեց Ադրբեջանի բանակին՝ Հայաստանի դեմ դիմակայության հարցում:

Add Comments