Իրանի արտգործնախարար. Ընտրություններին ժողովրդի մասնակցությունը նաև կչեզոքացնի ապագա պատժամիջոցները

Armenian Radio 2 views
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Ժողովրդի մասնակցությունը ոչ միայն արագացնում է պատժամիջոցների վերացումը, այլ կչեզոքացնի ապագա պատժամիջոցները»:

Երկուշաբթի օրը Մոհամմադ Ջավադ Զարիֆը Instagram-ում տեղադրած  տեսանյութին կից գրել է.«Ժովովրդի մասնակցությունը ոչ միայն արագացնելու է պատժամիջոցների վերացումը և փշրելու է Իրանի հերոս ժողովրդի դեմ տնտեսական պատերազմի հիմքերը, այլ նաև  չեզոքացնելու է ապագա պատժամիջոցները»:

Նշելով, որ ժողովուրդը երկրի ազատության, անվտանգության, հպարտության և առաջընթացի ամենաարդյունավետ երաշխավոր էն, Զարիֆը հավելել է.«Ժողովրդի խելացի և զանգվածային մասնակցությունը սեփական ճակատագիրը որոշելու գործին, ձևավորում է ազգային ուժը,  գլոբալ մասշտաբով պաշտպանում ազգային շահերը և ձևավորում միջազգային կառուցողական փոխգործակցության հիմքերը»:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ ընտրություններին լայնածավալ մասնակցությունը կհիասթափեցնի ծայրահեղականներին, սիոնիստներին և տնտեսական ահաբեկիչներին, ովքեր իրանաֆոբիայի քաղաքականության և ՀԳՀԾ-ի դեմ պայքարի միջոցով, չկարողացան  տապալել Իրանում առկա համագործակցությունը և ընդլայնել պատժամիջոցները»:

Իրանի 13-րդ նախագահակալն  ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին

Add Comments