Ո՞րն է Եմենի «դժոխքի ջրհորի» ՝ «ջիների ու դևերի բանտի» գաղտնիքը

Armenian Radio 27 views
Եմենում գտնվող «Բարհութի ջրհորը» կոչվող բնական անցքը կապված է մեծ թվով առասպելների և սնահավատության հետ, քանի որ այն դեռ ամբողջությամբ և գիտականորեն չի ուսումնասիրվել:

Այս հսկայական ու սարսափելի անցքը, որը տեղացիները անվանում են «դժոխքի ջրհոր», գտնվում է  Մեհրե նահանգի արևելքում՝  Օմանի հետ սահմանային տարածքում գտնվող անապատում: Այս հսկայական ջրհորի խորությունը   250 մետր է, տրամագիծը ՝ 30 մետր:

Քանի որ ջրհորի հատակից տհաճ հոտ է գալիս, տեղացիները կարծում են, որ այս վայրը ստեղծվել է դևերին բանտարկելու համար: Բնիկները դարեր շարունակ ասում են որ այստեղ ապրում են ջիներ:  Եմենի պաշտոնյաները ասում են, որ  չգիտեն, թե ինչ կա ջրհորի հատակում:

«Ֆրանսպրես7 գործակալությանը տված հարցազրույցում, Եմենի Մեհրա նահանգի երկրաբանական հետազոտությունների և հանքային ռեսուրսների գլխավոր տնօրեն, ինժեներ Սալահ Ահմադ Բաբահիրն ասել է. «Այս ջրհորը շատ խորն է, և մենք երբեք չենք հասել հատակին, քանի որ խորքերում թթվածին քիչ է և օդափոխություն չկա»:

Նա հավելել է. «Մենք իջել ենք մինչև 50-60 մետր և  հորի ներսում  ք հիանալի բաներ նկատեցինք: Այնտեղից  տարօրինակ հոտ էր գալիս և մթնոլորտը տարօրինակ էր ու խորհրդավոր»:

Add Comments