Կայացել է Բաղիաթոլլահ համալսարանի կողմից արտադրված ռեկոբինացված պատվաստանյութի շնորհանդեսը

Armenian Radio 17 views
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանն այսօր համաշխարհային մեծ պատերազմում է, որի առանցքն ազգային անկախությունն է»

Կիրակի օրը, «Նուրա» պատվաստանյութի կլինիկական փորձարկման մեկնարկի միջոցառման ժամանակ, նշելով, որ իրադարձություն ստեղծելու կարողություն չունեցող ժողովուրդը չի մեծանա և Արևմուտքը ձգտում է աղքատ ու հետամնաց պահել Իրանի ժողովրդին, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ասել է.«Աշխարհը կարծում էր, որ Իրանի իսլամական հանրապետությունը ծնկի է գալու կորոնավիրուսի առջև, սակայն իսլամական հանրապետությունը փայլեց կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում»:

Գեներալ Սալամին ասել է.«Կորոնավիրուսի պանդեմիայի ամենասուր ժամանակ, երբ դիմակ չէր ճարվում, զարգացած պետությունները դիմակ էին գողանում»:

Սալամին նշել է, որ ԻԻՀ-ը կորոնավիրուսի դեմ արտադրած պատվաստանյութերը տրամադրելու է աղքատ երկրներին:

Կիրակի օրը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամիի և Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի ներկայությամբ, կայացել է Բաղիաթոլլահ համալսարանի կողմից արտադրված «Նուրա» ռեկոբինացված պատվաստանյութի շնորհանդեսը և մեկնարկել է  պատվաստանյութի կլինիկական փորձարկման գործընթացը:

Շաբաթ օրը, կայացել է Իրանում արտադրված «Sputnik» պատվաստանյութի շնորհանդեսը:

Add Comments