Իրանահայ ֆերմերը գործադրել է մակրո ոռոգման նոր ծրագիր

Armenian Radio 33 views
Իրանի Բուին Միանդաշտ քաղաքի Զարնեհ գյուղում բնակվող հայ ֆերմերը ներկայացվել է Սպահան նահանգում անձրևային ոռոգում իրականացնող օրինակելի գյուղատնտես:

Բուին Միանդաշտի գյուղատնտեսական ջիհադի կազմակերպությունը նշելով, որ քաղաքի ընդհանուր 11000 հա հողատարածքի ավելի քան 65 տոկոսը հագեցած է ոռոգման նոր համակարգերով, հայտարարել է. «Ամենամեծ նախագիծը, որն ունի 420 հա տարածք, իրականացվել է Իրանում հայազգի ֆերմեր Ջանի Նազարյանի ջանքերով»:

Կառավարությունը դրամաշնորհներ է տրամադրել իրանահայ  քաղաքացուն այս ծրագիրն իրականացնելու համար:

 Բուին Միանդաշտի ջրի և հողի փորձագետ Սառա Մոհամադին ասել է.«Այս ծրագրի իրագործման հետևանքով մշակվող տարածքը 100 հեկտարից դարձել է 420 հա և բացի ոռոգման արդյունավետության 70 տոկոս աճից, արտադրությունը մեկ միավորի տարածքի համար կրկնապատկվել է»:

Add Comments