1982 թ. հունիսի 28-ին տեղի ունեցած պայթյունի նահատակների ընտանիքները ցույց են անցկացրել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Armenian Radio 26 views
1981 թ. հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի նահատակների ընտանիքների անդամները, հավաքվելով Իրանի դատարանի շենքի և Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի առջև, ահանջել են արտահանձնել և պատասխանատվության կանչել Մոնաֆեղին խմբի անդամներին:

Ցուցարարները կրել են  պաստառներ որի վրա գրված էր «կամ դատավարություն կամ արտահանձնում», «Հունիսի 28-ի դեպքը բացահայտեց մոնաֆեղների չար էությունը» «եվրոպական երկրները ապաստան են տվել հուլիսի 28-ին մարդասպաններին և պահանջում են միայն մարդու իրավունքները» և «նահատակների և դահիճների տեղը չպետք է փոխվեն»: Նրանք համապատասխան մարմիններին կոչ են  արել պատասխանատվության ենթարկել հուլիսի 28-ին տեղի ունեցած ռմբադրության մեղավորներին, ինչը հանգեցրեց Այաթոլլահ  Բեհեշթիի և նրա գործընկերների նահատակությանը:

Ցուցարարները վանկարկել են «Մահ մոնաֆեղներին», և ցույցի ավարտին հայտարարություն տարածել՝ Փարիզի դատախազին և գործի դատավորներին կոչ անելով  պատասխանատվության կանչել խմբավորման անդամներին:

Հայտարարության մեջ, Ֆրանսիայի դատական ​​համակարգին կոչ է արվել վերսկսել մոնաֆեղների դատավարությունը, որոնց գործը փակվել է 2008 թվականից:

1981 թ. հունիսի 28-ին «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբի անդամների կողմից Իսլամական Հանրապետություն կուսակցության ժողովների դահլիճում իրականացված   ռումբի պայթյունի արդյունքում զոհվեցին գերագույն դատարանի նախագահ Այաթոլլա Մոհամմադ Հոսեյնի Բեհեշտին և  քաղաքական ու հոգևոր 72 այլ գործիչներ:  

Add Comments