Հայաստանի դեսպանն այցելել է Իրանի Արաք արդյունաբերական քաղաք՝ Թեհրանի տնտեսական համագործակցության ընդլայնման համար

Armenian Radio 21 views
Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Կենտրոնական նահանգի կենտրոն՝ Արաք արդյունաբերական քաղաք, ծանոթանալու այս քաղաքի արդյունաբերական և տնտեսական կարողություններին՝ նպատակ ունենալով ընդլայնել երկու երկրների տնտեսական համագործակցությունը:

Մեկօրյա այցի շրջանակներում, Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշ Թումանյանն այցելել է չորս արդյունաբերական կենտրոններ  և մասնակցել նահանգում անցկացվող տնտեսական հանդիպմանը:

Թեհրանում Հայաստանի դեսպանն այցելել է «Փեգահ Արաք» կաթ արտադրող ընկերություն, որտեղ ծանոթացել է մեքենայացված համակարգով կաթի և կաթնամթերքի արտադրության ընթացքին:

Արտաշես Թումանյանը այցելելել է նաև Արաքի «Աբյար Մաշին Փարս» արդյունաբերական ընկերություն, (ճնշված ոռոգման համակարգերի արտադրող և շահագործող), ծանոթացել ընկերության հնարավորություններին և հանդիպել ընկերության մասնագետների ու պատասխանատուների հետ: 

Այցի շրջանակներում Թումանյանը հայտարարել է, որ Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը մեծ նշանակություն ունի տարբեր հարթություններում, հատկապես տնտեսական, և որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ դիրք ունի Հայաստանի հարևան երկրների շրջանում:

Իրանում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ իրանցի գործարարներն իրենց արտադրանքը հեշտությամբ արտահանում են Հայաստան, և որ երկու երկրները կարող են համատեղ արտադրանքն արտահանել այլ երկրներ՝ ձևավորելով  արդյունավետ մեխանիզմ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

Add Comments