Մեկնաբանություն- ՀՀ արտգործնախարարն այցելել է Թեհրան

Armenian Radio 27 views
Ղարաբաղյան խաղաղության համաձայնությունից հետո, Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության շարունակման ֆոնին, Երևանի կառավարության պաշտոնյաները ձգտում են ավելի շատ բանակցել հարևան երկրների հետ՝ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով:

Անշուշտ Ռուսաստանի միջնորդությամբ ղարաբաղյան խաղաղության համաձայնությունն ստորագրելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակներից մեկն է եղել վերջ դնել այդ երկրի ժողովրդի կենցաղային խնդիրներին և կանխել հայ երիտասարդների արտագաղթը: Անցած մեկ տարվա ընթացքում, Փաշինյանի կառավարությունը շատ է փորձել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելով, իրագործել իր և Հայաստանի ժողովրդի պահանջների մի մասը:

Սակայն Հայաստանի սահմանների մոտակայքում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների անցկացումը Երևանի պաշտոնատարների մոտ կասկած է առաջացրել, թե նրանք նոր դավեր են նյութում Հայաստանի դեմ: Չպետք է անտեսել այն իրողությունը, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, Հայաստանի պաշտոնատարները Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունները Հայաստանի ազգային շահերի դեմ են համարել: Այդ իսկ պատճառով, թվում է, որ Հայաստանի պաշտոնատարները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններն ամրապնդելու փոխարեն, ձգտում են ընդլայնել համագործակցությունն Իրանի ու Ռուսաստանի հետ: Այդ ուղղությամբ հոկտեմբերի 4-ին  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: 

Հայաստանի արտգործնախարարի Իրան երկօրյա այցի օրակարգում են երկկողմ բանակցություններն ու խորհրդակցությունները տարածաշրջանային ամենակարևոր խնդիրների վերաբերյալ: Ավելի վաղ հայ փորձագետները կարևորել էին Թեհրանի և Երևանի համագործակցությունը, հատկապես տարանցիկ ոլորտում:

Երևանի կառավարության պաշտոնյաները հատուկ ուշադրություն են դարձնում Թեհրանի հետ համագործակցությանը, հատկապես տրանսպորտային տարանցման ոլորտում: Այս պայմաններում պետք է ասել, որ 1991թ. Հայաստանի անկախացումից հետո, Իրան-Հայաստան կառուցողական հարաբերություններն էլ ավելի ամրապնդեց Իրանի հետ համագործակցության մոտեցման փոփոխման հիմքերը: Իրականում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Իրանի հավասարակշռված մոտեցումը, հատկապես, երբ Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան փակեցին իրենց սահմանները Հայաստանի դեմ, ճանապարհ հարթեց Թեհրան-Երևան հարաբերությունների հետագա ընդլայնման համար:

Հարկ է նշել, որ Իրանը և Հայաստանը, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի հետ միասին երկկողմ և բազմակողմ բանակցություններ են վարում «Պարսից ծոց-Սև ծով» երթուղով բազմակողմանի միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման համար, որը Իրանին Եվրոպա կտանի Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի ճանապարհով:

Այս առումով, Հայաստանում տրանսպորտի որոշ փորձագետներ կարծում են, որ կապի այս միջանցքը հետագայում կարող է Իրան-Չինաստան ծովային տարանցիկ ճանապարհով միանալ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախագծին:

Այս երկկողմ և բազմակողմ համագործակցությունն ամրապնդվում և զարգանում է մի իրավիճակում, երբ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը, կառչելով Սիոնիստական ​​ռեժիմի խոստումներին և որոշ թուրք պաշտոնյաների համագործակցությամբ, մտադիր է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ կնքած համաձայնությունը միջոց ծառայեցնել Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզները փոխելու համար:

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները փորձում են Իրանին զրկել Հայաստանի հարևան լինելու իրավունքից: Մինչդեռ երկու հարևան երկրները, ջերմ և մտերիմ հարաբերություններ պահպանելու համար, անկախ ազգերի թշնամիների դավադրությունները տապալելու համար, ամրապնդում են երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այս առումով կարելի է գնահատել Հայաստանի արտգործնախարարի ներկայիս այցը Իրան և նրա հանդիպումները Թեհրանի պաշտոնյաների հետ:

Add Comments