Ավտոմեքենաների և գորգի արտադրողները մասնակցել են Թեհրանի միջազգային ցուցահանդեսին

Armenian Radio 0 views
Մեքենաների և գորգերի արտադրողներն իրենց արտադրանքը ցուցադրել են Թեհրանի միջազգային ցուցահանդեսում։

Iran Press  լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում այսօր առավոտյան իր աշխատանքն է սկսել Ավտոպահեստամասերի, ավտոմեքենաների աքսեսուարների 16-րդ միջազգային ցուցահանդեսը և գորգերի ու հարակից արդյունաբերության 13-րդ միջազգային ցուցահանդեսը:

Բացման արարողությանը ներկա են եղել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը և Իրանի առևտրի և արտահանման մի շարք պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ:

Ավտոպահեստամասերի, ավտոմեքենաների և աքսեսուարների 16-րդ միջազգային ցուցահանդեսին ներկա են 500 իրանական և 4 արտասահմանյան ընկերություններ Հնդկաստանից, Թուրքիայից, Չինաստանից և Գերմանիայից: Ընկերությունները ներկայացնում են իրենց ավտոպահեստամասեր և արտադրական մեքենաներ, հումք, վաճառքօց հետո մատուցվող ծառայություններ, մեքենաների ձևավորման պարագաներ, մեքենաների մաքրման միջոցների և այս ոլորտին առնչվող այլ ապրանքներ:

Գորգերի և հարակից արդյունաբերության 13-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 90 ներքին և մեկ օտարերկրյա ընկերություն Թայվանից: Ցուցահանդեսին ներկայացված են  գորգի հարակից ոլորտների արտադրության ոլորտների վերջին ձեռքբերումները:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

Add Comments