Մեկնաբանություն- «Զոլֆաղար 1400» զորավարժության կարևորությունը և ուղերձը

Armenian Radio 4 views
Կիրակի օրն Իրանում մեկնարկել է «Զոլֆաղար 1400» զորավարժությունը՝ Ռասուլ Ալլահ կոդային անվանմամբ:

ԻԻՀ բանակի «Զուլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը մեկնարկել է կիրակի օրը՝   հետևակային, բանակի զրահապատ և մեքենայացված ստորաբաժանումների, հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմածովային ուժերի մասնակցությամբ և նավերից ու սուզանավերից արձակվող ԱԹՍ-ների  աջակցությամբ:

ԻԻՀ բանակի խոսնակ., երկրորդ բրիգադի գեներալլն անդրադառնալով զորավարժության ուղերձին. ասել է, որ բանակը և զնված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն,ք անի որ այդ պատրաստվածությունը երաշխավորում է կայուն խաղաղություն երկրի ներսում ևսահմաններին:

Զորավարժության առանձնահակություններից է գործողությունների մեծ տարածքը, տեղեկատվության ստացման բարձր մակարդակը, տեղական խելացի սարքավորումների ու զենքի կիրառումը, ԱԹՍ ստորաբաժանումների ներգրավվածությունը, «Ջանգալ» էլեկտրոնային պատերազմի հնարավորությունների առկայությունը և բանակի հրամանատարական համակարգի ներկայությունը:

Այս զորավարժությունների մասին նախ պետք է ասել, որ Իրանը, որպես տարածաշրջանոմ ռազմական մեծ ուժ, հետևոմ է որոշակի ռազմավարական նպատակնեի, որոնց համաձայն, իր անվատանգությունն ապահովելու համար, Իրանը պետք է ոնենա կանխարգելիչ ուժ և պատրաստ լինի պատասխանել ցանկացած ագրեսիայի ու հարձակման:

Զորավարժությունների խոսնակը նշել է. «Մենք թշնամիներն զգուշացնում ենք, որպեսզի Իրանի ու նրա սահմանների վերաբերյալ որևէ անմիտ նկրտում չունենան»: Զորավարժության մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում,  որ այն անցկացվում է Մակրանի ափին, որը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում:

ԻԻՀ մշտապես հայտարարել է, որ կարևորում է Օմանի ծովի, Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվանգությունը, որպես միջազգային ջրային  ռեսուրսներ: Իրան նաև համոզված  է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների համագործակցությամբ: Փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանում ԱՄՆ- ի նման երկներ ներկայությունը խաթարում է դա անվտանգությունը: Պետք է նաև նշել, որ զարգացած սարքավորոմների, այդ թվու տարբեր տեսակի ԱԹՍ-երի ու ՀՕՊ-երի  ներկայութհունն այս զորավարժոթյուններում, ապացուցում են դրա կարևորությոնը:

Պետք է ասել, որ զորավարժությունների շրջանակոմ, «Սիմորղ» ԱԹՍ-ով իրականացված գործողության ընթացքոմ, Իրան ծովուժը կարողացավ ոչնչացնել հեռավոր ջրերում լողացող թիրախները, օգտվելով խելացի ռումբերից: Զորավարժության շրջանակներում ծովուժն իրականացրել է նաև հետախուզական գործողություններ:

Բրիտանիայի պաշտպանական ու անվտանգության հետազոտությունների ինստիտուտը հայտարարել է, որ պաշտպանական ոլորտում Իրանի առաջխացումը լիարժեք տեխնիկական հեղափոխություն է:

Միացյալ թագավորության ծառայությունների ինստիտուտից Ջեք Վաթլին  նշում է, որ Իրանը կարող է հաշվարկված հակազդեցություն ցուցաբերել ցանկացած սպանալիքի: Ուստի Իրանի թշնամինեն այդ երկրի դեմ ցանկացած ռազմական գործողության ժաամանալ պետք է ճշգրիտ հաշվարկներ անեն:

Իսկ ամերիկյան «Interprice» ինստիտու ավել վաղ հայտարարել էր, որ Իրանի ռազմական դոկտրինան ձևավորվել է ռազմական փորչձի հիման վրա՝  նպատակ ունենալով գեոռազմավարական նպատակների շրջանակում գտնել արդյունավետ ու գործնական լուծումներ՝ անվտանգության մարտահրավերներին դիմակայելու  համար:

Ի վերջո պետք է ասել, որ Իրանի բարձր մակարդակի  զորավարժությունները ցույց են տալսի, որ Թեհրանն ունի թշնամիներ սպանալիքներին ու ագրեսիվ քայլերին դմակայելու մեծ հնարավորոություն: Այսպիսով, «Զոլֆաղար 1400» զորավարժոթյունը նախազգուշացում է՝ ուղղված թշնամիներին և ընդգծում է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է պահպանվի հավաքական ուժով:

Add Comments