Իրանի նախագահը հանդիպել է Պակիստանի և Տաջիկստանի գործընկերների հետ

Armenian Radio 1 views
ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի նախագահը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի և Պակիստանի նախագահ Արեֆ Ալավիի հետ։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ով մեկնել էր Աշխաբադ՝ մասնակցելու ECO-ի 15-րդ գագաթնաժողովին, այսօր հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի և Պակիստանի նախագահ Արեֆ Ալավիի հետ:

Նախագահը և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությունը, շաբաթ օրը մեկնել են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ մասնակցելու ECO-ի գագաթնաժողովին։

ECO-ի 10 անդամներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ադրբեջանի Հանրապետությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

Add Comments