Իրանցի ուսանողները գիշերը հավաքվել են Շվեյցարիայի դեսպանատան դիմաց և վանկարկել են. «Վրեժ վրեժ…»

Armenian Radio 37 views
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի գիշերը Թեհրանի համալսարանի մի խումբ ուսանողներ հավաքվել էին Շվեյցարիայի դեսպանատան (ամերիկյան շահերի պահապան) դիմաց։

Ուսանողները վանկարկել են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Մեր կարգախոսը մեկ բառ է՝ վրեժ-վրեժ» ...

Նրանք նաև դատապարտել են ԱՄՆ ահաբեկչական ուժերի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանությունը:

Ուսանողները կրել են Դիմադրության հրամանատարներ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի նկարները և պահանջել ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանից։

Ցուցարարների շարքում եղել  են նաև Թեհրանի համալսարանների մի շարք օտարերկրյա ուսանողներ։

Add Comments