Իրանը ներկայացրել է նորագույն «Խեյբար» բալիստիկ հրթիռը

Armenian Radio 8 views
Այսօր առավոտյան, ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի ներկայությամբ, ներկայացվել է «Խեյբար» անունով չորրորդ սերնդի «Խոռամշահր» բալիստիկ հրթիռը:

 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հրթիռը, որն արտադրվել է ԻԻՀ պաշտպանության նախարարության ավիատիեզերական արդյունաբերության կազմակերպության մասնագետների կողմից, ունի 2000 կմ հեռահարություն և 1500 կգ մարտագլխիկ կրելու հնարավորություն, իսկ  մթնոլորտից դուրս հրթիռի արագությունը հասնում է 16 մախի:

Add Comments