Վերջին օրերին համացանցում հրապարակվում են տեսանյութեր, որետղ երևում է, որ փողոցում քայլող որոշ երիտասարդներ նման են զոմբիների:
Russia Today-ի հաղորդմամբ՝ տեսանյութերը վկայում են որ ամերիկացի երիտասարդների մոտ կածխվածություն է առաջացել նոր տեսակի թմրամիջոցից, ինչը մտահոգել է հասարակությանը:
Հաղորդվում է, որ «Զոմբի» կոչվող նոր դեղամիջոցը պարունակում է քսիլազին նյութ, որը սրտի զարկերը նվազեցնում է այնքան, որ կարող է հասցնել մահվան:
Դեղամիջոցը նման է կոկաինին և կիրառվում է անասնաբուժության մեջ՝ խոշոր եղջերավոր անասունների ցավը թեթևացնելու համար:
Դեղամիջոցն օգտագործած մարդիկ սկսում են նմանվել հոլիվուդյան ֆիլմերի զոմբիներին: Դրա օգտագործման հետևանքով մարդու մարմնի վրա առաջանում են խոցեր, որոնք չբուժելու դեպքում հնարավոր է մարդու մարմնի տվյալ անդամը հեռացվի:
Տեխասի Էլ Պասո շրջանի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հայտարարության համաձայն՝ այս տարի «Զոմբի» թմրամիջոցի չարաշահումից մահացած թմրամոլների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1000 անգամ։ Նշվում է, որ այս դեղամիջոցը օգտագործվել է ԱՄՆ 50 նահանգներից 48-ում։